ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այս գիշեր Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 12-ին ժամը 05:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին (երիտասարդ տղամարդ) սպառնում է ինքնասպան լինել նետվելով Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
«Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ա. Ե.-ի (ծնված 1980 թ.) ինքնասպանության փորձը: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–