438.03
4.45
404.16
0
Եղանակը Երևանում
Հայ

39-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել հարևանուհու ոսկյա զարդերը գողանալու համար

12:59
23 Փետրվարի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարան ապօրինի մուտք գործելով ոսկյա զարդերի գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մեղադրանք է առաջադրվել 39-ամյա կնոջը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի բնակչուհին՝ ծնված 1979 թվականին, 2018թ. սեպտեմբեր ամսին հեռախոսակապով ծանոթացել է նույն մարզի բնակչի հետ, ով արտագնա աշխատանքներ կատարելու նպատակով գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում: Կինը, տեղեկանալով, որ վերջինս ֆինանսական խնդիրներ ունի, որոշել է հարևանի տանից գողություն կատարել՝ նրան օգնելու համար:

Загружается новость ... "Лево"

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 39-ամյա կինը նախկինում մի քանի անգամ իր հարևանուհուց, ով նաև նրա հեռավոր ազգականն է, պարտքով ոսկյա զարդեր է խնդրել՝ դրանք գրավադրելու նպատակով: Զարդերը վերցնելիս կինը նկատել է, թե որտեղ է հարևանուհին զարդերը պահում:

2018թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, օգտվելով հարևանուհու՝ տանից բացակայելու և տան մուտքի դռան բաց լինելու հանգամանքից՝ 39-ամյա կինը մուտք է գործել տուն և հափշտակել հարևանուհու ոսկյա զարդերը՝ վերջինիս պատճառելով ընդհանուր 600 000 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս:

Նախնական քննությամբ պարզվել է, որ կինը զարդերի մի մասը գրավադրել է գրավատանը, որի դիմաց ստացված գումարով վճարել է ծանոթ տղամարդու պարտք գումարը, իսկ  մնացած զարդերը՝ գրավադրել բանկում, որի դիմաց ստացված գումարի մի մասը դարձյալ տվել է իր ծանոթ տղամարդուն, իսկ մնացածը՝ ծախսել իր կարիքների համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիրի մարզի՝ 39-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը):

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: –0– 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
15:05
29 Փետրվարի 2024
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
Երևանում BMW–ն մխրճվել է մարդատար ԳԱԶԵԼ–ի մեջ․ կան վիրավորներ
12:30
29 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
Տեսանյութ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանության դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
10:04
29 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում` 6 մեքենայի մասնակցությամբ
Երևանի կենտրոնում խոշոր ավտովթար է տեղի ունեցել
14:25
28 Փետրվարի 2024
Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունը բացահայտվել է․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
Մանրամասներ Քասախում Hummer–ի վարորդի դաժան սպանությունից․ ձերբակալվել են 63–ամյա հայրն ու նրա երկու որդիները
13:19
28 Փետրվարի 2024
32–ամյա կինը թմրանյութով տորթ է թխել․ ցանկացել են ուղարկել բանտարկյալին (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով թխված տորթը չհասավ բանտարկյալին․ ՎԻԴԵՈ
12:18
28 Փետրվարի 2024
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Հայաստանցին Telegram–ով կոկաին է վաճառել, փախել է Վրաստան, բայց 4 տարի անց հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
10:10
28 Փետրվարի 2024
Զինծառայողը գնդացրով սպանել է համածառայակցին վեճից հետո
Սարսափելի դեպք մարտական դիրքում
09:51
28 Փետրվարի 2024
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել․ կա տուժած
Գիշերը Երևանում երկու մեքենա է հրդեհվել
14:51
27 Փետրվարի 2024
Իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրանյութի ապօրինի շրջանառություն է բացահայտվել՝ անչափահասի ներգրավմամբ․
Երկու եղբայրներին և անչափահասին մեղադրանքներ են ներկայացվել