37–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած

18.05.2021, 10:59
Որպես անհետ կորած որոնվում է 37–ամյա Գոռ Համբարձումյանը
37–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Որպես անհետ կորած որոնվում է 37–ամյա Գոռ Համբարձումյանը։

Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 37-ամյա Գոռ Համբարձումյանը, որը մայիսի 13-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել։

«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Նոր Նորքի բաժին կամ զանգել 010 67-02-02 կամ 1-02 հեռախոսահամարներով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–