36–ամյա տղամարդը հիվանդանոցից 11 հենակ է գողացել ու 30 տուփ դեղորայք

16.01.2026, 12:44
Պարեկները գիշերը 2–ին նկատել են, որ քաղաքացին ձեռքի հենակներ էր տեղափոխում
36–ամյա տղամարդը հիվանդանոցից 11 հենակ է գողացել ու 30 տուփ դեղորայք

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզի պարեկները հիվանդանոցից կատարված գողության դեպք են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։  

Տավուշի մարզի պարեկները հունվարի 14-ի գիշերը՝ ժամը 2․10-ի սահմաններում, Իջևան քաղաքի Անկախության և Վասիլյան փողոցների խաչմերուկի մոտ նկատել են մի քաղաքացու, որը ձեռքի հենակներ էր տեղափոխում։ Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 36-ամյա տղամարդը «Իջևան» բժշկական կենտրոնի պահեստից 11 հենակ էր գողացել: Պարզվել է նաև, որ նա 30 տուփ դեղորայք էլ գողացել էր հիվանդանոցի դեղատնից: 

Իջևանի բնակիչ 36-ամյա տղամարդը հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։