432.44
5.78
396.66
+2
Եղանակը Երևանում
Հայ

36–ամյա տղամարդու նախկին կնոջ ընկերը մետաղյա խողովակով հարվածներ է հասցրել նրան

14:32
27 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ստացվել է հաղորդում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել Վերին Դվին գյուղի բնակիչ, 36-ամյա մի տղամարդ: Նա հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց գյուղում ծառից ընկնելու հետևանքով, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում ստացվել են հավաստի տեղեկություններ, որ դեպքը եղել է տուժած տղամարդու նախկին կնոջ՝ Այգեստան գյուղում վարձակալած տան բակում: Վեճին ներկա է եղել նաև նախկին կնոջ այժմյան ընկերը՝ Վերին Դվին գյուղի 38-ամյա բնակիչ, և հենց նա էլ մետաղյա խողովակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածի գլխին և մարմնի տարբեր մասերին:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ` առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:

Արտաշատի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 38-ամյա տղամարդը հայտնաբերվել է Վերին Դվին գյուղում, ձերբակալվել, բերվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:49
23 Հունվարի 2023
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
20:06
21 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում
Ողբերգություն Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը
14:22
20 Հունվարի 2023
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր Դիլիջանի թունելում ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:10
20 Հունվարի 2023
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
19:27
19 Հունվարի 2023
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանի խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ
13:20
19 Հունվարի 2023
Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել
Կրակոցներ են հնչել Երևանի Աբովյան փողոցի հարակից այգում
11:30
19 Հունվարի 2023
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
Իրանում կրկին երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է նաև Հայաստանում
10:32
19 Հունվարի 2023
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
15 զինծառայողի կյանք խլած հրդեհը մարել են շուրջ 5 ժամ. փրկարար ծառայությունը մանրամասնում է
08:38
19 Հունվարի 2023
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով
15 զինծառայող զոհվել է, 3-ի վիճակը ծանր է ՊՆ զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով