35–ամյա Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

19.05.2025, 13:33
35–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած որոնվում է
35–ամյա Լևոն Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1990 թվականին ծնված Լևոն Առուստամյանը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Գորիսի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: