35-ամյա անձի խորդանոցում հայտնաբերվել է զինամթերք, կանեփի սերմերով փաթեթներ. նա ձերբակալվել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Սարդարապատ գյուղի 35-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հունվարի 9-ին կատարված զննությամբ 35-ամյա սարդարապատցու խորդանոցում հայտնաբերվել են որսորդական հրացան, 2 նռնակ, փամփուշտներ, վառոդանման զանգված և կանեփի սերմերով փաթեթներ, իսկ ավտոտնակում՝ մոտ 58 գրամ կանեփանման զանգված։
Սարդարապատ գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։


