34 հազար դոլարի գողություն` բարեկամուհուց. կասկածյալն ԱԻՆ աշխատակից է
15.03.2018,
18:04
Երևանում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի գողություն:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի Արմենիա/. Երևանում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի գողություն, հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Գողոնը, որը կազմում է 34 հազար ԱՄՆ դոլար, հայտնաբերվել է, որպես կասկածյալ ներգրավվել է բնակչուհու քրոջ փեսան, ով ՀՀ ԱԻՆ-ի աշխատակից է` թիվ 2 փրկարարական ջոկատի ավագ հրշեջ:
Ըստ հաղորդագրության, 2018թ. մարտի 14-ին ժամը 19-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 1.1 կետի հատկանիշներով, մշակվել է քննչական պլան։
Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի քրոջ` 1987 թվականի ծնված փեսան։
Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների, այդ թվում` նաև քրոջ փեսայի հետ վերջինիս վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն՝ հարազատի շիրիմին, ապա այցելել մեկ այլ ազգականի տուն, որտեղ գտնվել են շուրջ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից. քրեական գործի տվյալներով՝ տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:
30-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է:
Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Կատարվում է նախաքննություն: -0-

Загружается новость ...
"Право"