32–ամյա երիտասարդն օրը ցերեկով մտել է բնակարան, գողացել լվազքի մեքենա և վաճառել այն

08.11.2023, 12:51
32–ամյա երիտասարդն օրը ցերեկով մտել է բնակարան, գողացել լվազքի մեքենա և վաճառել այն
32–ամյա երիտասարդն օրը ցերեկով մտել է բնակարան, գողացել լվազքի մեքենա և վաճառել այն
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222 000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:

32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-