30–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվեց. ԱԻՆ
05.02.2019,
18:15
30–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվեց:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. 30–ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվեց։
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, այսօր ժամը 16:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի Դավթաշեն կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Հ. Ա.-ի (մոտ 30 տարեկան տղամարդ) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին», – նշվում է ԱԻՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։–0–