30-ամյա երիտասարդը Դալար գյուղի անասնագոմից գողացել է 30 գլուխ ոչխար

17.12.2025, 14:05
Նա անասնագոմից գողացել է 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս
30-ամյա երիտասարդը Դալար գյուղի անասնագոմից գողացել է 30 գլուխ ոչխար

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/Դեկտեմբերի 13-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում անասնագողության վերաբերյալ։

Համայնքային ոստտիկանության Արտաշատի բաժնի ծառայողները պարզել են, որ Այնթապ գյուղի բնակչի՝ Դալար գյուղում գտնվող անասնագոմից գողացել են 30 գլուխ ոչխար՝ պատճառելով մոտ 2 500 000 դրամի նյութական վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում համայնքային ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը:

«Նա ներկայացվել է նախաքննական մարմին: Գողոնի մի մասը հայտնաբերվել է: Նախաքննությունը շարունակվում է», - նշված է հաղորդագրության մեջ: