30–ամյա կինը մտել էր հարևանի տուն ու գողացել 300 հազար դրամ

09.02.2024, 21:15
30–ամյա կինը մտել էր հարևանի տուն ու գողացել 300 հազար դրամ
30–ամյա կինը մտել էր հարևանի տուն ու գողացել 300 հազար դրամ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին: Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Գողոնը հայտնաբերվել է: 30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–