415.5
6.72
406.28
+24
Եղանակը Երևանում
Հայ

29–ամյա կինն ու նրա մայրը 1.200.000 դրամով վաճառել են նորածին դստերը, 4 մարդու մեղադրանք է առաջադրվել

15:04
14 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 29-ամյա կինը, 2018թ. գարնանը գտնվելով հղի վիճակում, իր մոր հետ որոշել է վաճառել երեխային, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն: 

Այդ նպատակով վերջինս, զանգահարելով «սուրոգատ» մայր փնտրելու վերաբերյալ հայտարարություն տեղադրած՝ Երևանի 45-ամյա բնակչուհուն, հայտնել է, որ դուստրը հղի է, ծննդաբերությունից հետո պատրաստվում է երեխայից հրաժարվել և առաջարկել է 1.200.000 ՀՀ դրամ գումարի դիմաց որդեգրել երեխային:

Երևանի բնակչուհին, ընդհանուր համաձայնության գալով 29-ամյա կնոջ և նրա մոր հետ, իր միջոցներով հղի կնոջը տարել է տարբեր բժշկական կենտրոններ՝ հետազոտման և հաշվառման ներկայացրել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: 2018թ. օգոստոսի 20-ին վերջինս ծննդաբերել է աղջիկ երեխա, սակայն ամուսնուն հայտնել է, որ ծննդաբերության ժամանակ երեխան մահացել է:

Դրանից հետո՝ 2018թ. օգոստոսի 23-ին, Երևանի բնակչուհու փաստաբանի ուղղորդմամբ, 29-ամյա կինը երևանաբնակ կնոջ ամուսնու հետ գնացել է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ամուսնության պալատի տարածքային բաժին և դստեր հայրությունը ճանաչելու համար սուտ տեղեկություններ հաղորդել այն մասին, թե իբր վերջինս հանդիսանում է երեխայի հայրը:

Այնուհետև, կեղծ որդեգրման գործընթացն ապահովելու համար, օգոստոսի 29-ին, կրկին փաստաբանի ուղղորդմամբ, երևանաբնակ ամուսինները և 29-ամյա կինը գնացել են Նոտարական տարածք, որտեղ վերջինս և Երևանի բնակչուհու ամուսինը, ներկայանալով որպես նորածնի ծնողներ, համաձայնություն են տվել, որպեսզի իրենց անչափահաս դստերը որդեգրի 45-ամյա կինը, իսկ 29-ամյա կինը և նրա մայրը երեխայի վաճառքի համար մաս-մաս՝ կանխիկ և բանկային փոխանցումներով, ստացել են ընդհանուր 1.200.000 ՀՀ դրամ գումար:

Սակայն երեխայի հայրը և վերջինիս մայրը, տեղեկանալով կատարվածի մասին, հետ են վերցրել երեխային:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա կնոջը, նրա մորը և երևանաբնակ ամուսիններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, իսկ փաստաբանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:49
09 Օգոստոսի 2022
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում (ՎԻԴԵՈ)
Հրդեհ է բռնկվել Երևանի խոշոր առևտրային կենտրոններից մեկի տարածքում. ՎԻԴԵՈ
15:22
09 Օգոստոսի 2022
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Սարսափելի կադրեր այսօր Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. ՎԻԴԵՈ
11:12
09 Օգոստոսի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
Ողբերգական ավտովթար Երևան–Աշտարակ ճանապարհին. բախվել են Opel–ն ու բեռնատարը, կան զոհեր
15:08
08 Օգոստոսի 2022
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
Խոշոր ավտովթար Երևանում` 5 մեքենայի մասնակցությամբ. 5 վիրավորներից մեկը հղի է
14:23
08 Օգոստոսի 2022
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
Ավազակային հարձակում Երևանի կենտրոնում. մտել է խանութ, սպառնացել է աշխատակցուհուն և հափշտակել 540 հազար դրամ
11:55
08 Օգոստոսի 2022
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
Սպանություն Երևանում. 48–ամյա որդին կասկածվում է 74–ամյա հորը սպանելու մեջ
11:12
08 Օգոստոսի 2022
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
Սևանա լճում 42–ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել
16:13
07 Օգոստոսի 2022
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Երևանի շենքերից մեկի վերելակի հորանում հրդեհ է բռնկվել, 65 մարդ տարհանվել է, կան տուժածներ. ՖՈՏՈ
15:42
05 Օգոստոսի 2022
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
Ողբերգական դեպք Վարդենիսում. 11–ամյա տղան ընկել է տնակի տանիքից և հիվանդանոցում մահացել է
12:01
05 Օգոստոսի 2022
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
Երևան–Սևան ճանապարհին 22–ամյա աղջիկը դուրս է նետվել մեքենայից ու մահացել. հայտնի են դաժան դեպքի հանգամանքները
10:09
05 Օգոստոսի 2022
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
49-ամյա տղամարդը գերեզմաններից զարդանախշեր է գողացել ու բռնվել է
14:14
04 Օգոստոսի 2022
Lexus–ը մխրճվում է լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է Lexus–ը մխրճվում լիցքավորվող Opel–ի մեջ. հրապարակվել են Գեղարքունիքում ողբերգական ավտովթարի սարսափելի կադրերը