28–ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ողբերգական դեպք Արարատի մարզում

25.02.2022, 10:23
28–ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ողբերգական դեպք Արարատի մարզում
28–ամյա վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ողբերգական դեպք Արարատի մարզում
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սուրենավան գյուղում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, փետրվարի 24-ին, ժամը 19։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ նշված հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ․ «Belarus» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։ Հրդեհի նշաններ չեն նկատվել: Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Գ. Ա., ծնված 1994 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:–0–