28-ամյա հնդիկը ձերբակալվել է, նա պատճառել է 3մլն 500 հազար դրամի վնաս
17.07.2023,
18:25
28-ամյա հնդիկը ձերբակալվել է, նա պատճառել է 3մլն 500 հազար դրամի վնաս
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 16-ին, ժամը 18.57-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի 48-ամյա վարորդը և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում օտարերկրացի 28-ամյա երիտասարդն իրեն անհայտ առարկայով խփել և կոտրել է թիվ 3 երթուղին սպասարկող ավտոբուսի ապակիները: «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին պատճառվել է 3 միլիոն 500 000 դրամի վնաս, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
28-ամյա երիտասարդը հայտնաբերվել, պետական գույքը վնասելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ավանի բաժանմունք: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Այսօր ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում զեկուցվել էր, որ ազգությամբ հնդիկ տղամարդը քարով խփել է Երևանի թիվ 3 ավտոբուսին:-0-