27–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
13:55
05 Ապրիլի 2023
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1996 թ. ծնված Ժորա Կարապետի Սենիքերիմյանը: Նա ապրիլի 2-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
«Ժորա Սենիքերիմյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրվում է զանգել 0312-5-85-54, 093 22-28-86 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–