26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու

30.05.2023, 11:26
Նախօրեին երեկոյան 26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ ժամը 23.20-ին Իսակովի պողոտայում «Մակարով» ատրճանակով յոթ անգամ կրակել և սպանել է Դավիթ Թամարյանին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ժամը 23.30-ին շտապօգնության ենթակայանից է ահազանգ ստացվել, որ կանչով մեկնել են Իսակովի պողոտայի 42/9 հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքներով:

Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խումբը հայտնաբերել է 18-ամյա Դավիթ Թամարյանի դիակը՝ հրազենային վնասվածքներով:

26-ամյա երիտասարդը ներկայացվել է քննչական բաժին: Նա ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:–0–