25–ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը որոնվում է որպես անհետ կորած

03.06.2024, 08:22
Մայիսի 31–ի գիշերվանից Անահիտ Մնացականյանը որոնվում է որպես անհետ կորած
25–ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Մայիսի 31-ի երեկոյան 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը այցելել է Սևանի վարչական տարածքում գործող «Best Western Bohemian Resort» հանգստյան գոտի։ Այդ գիշերվանից որոնվում է որպես անհետ կորած։
Այս մասին հայտնում է Երևանի պետական կոնսերվատորիան։

«Ընթացքի մեջ են ջրափրկարարական որոնողական աշխատանքները, ջրասույզ լինելու վարկածը հաստատված չէ։ Յուրաքանչյուր տեղեկության համար խնդրում ենք զանգահարել 094952527 / Վահան Ազիբեկյան /», – նշվում է հաղորդագրության մեջ։