23–ամյա լոռեցին բռնաբարել է բարեկամուհուն, այդ ընթացքում խեղդամահ արել նրան, ապա այրել դին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

06.07.2017, 12:12
23–ամյա լոռեցին մեղավոր է ճանաչվել բռնաբարությամբ զուգորդված սպանություն կատարելու մեջ։
23–ամյա լոռեցին բռնաբարել է բարեկամուհուն, այդ ընթացքում խեղդամահ արել նրան, ապա այրել դին. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. 23–ամյա լոռեցին մեղավոր է ճանաչվել բռնաբարությամբ զուգորդված սպանություն կատարելու մեջ։

Նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, գրում է 168.am–ը։

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը ժամը 02-ի սահմաններում ամբաստանյալը ոգելից խմիչք օգտագործած վիճակում սեռական հարաբերություն ունենալու նպատակով գնացել է շիզոֆրենիայով տառապող իր ազգականի տուն, որտեղ նրան առաջարկել, ապա փորձել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ։

Աղբյուրի հաղորդմամբ, մերժում ստանալով, ինչպես նաև վրդովվելով ոսիկաններին դիմելու վերջինիս դիրքորոշումից` ամբաստանյալը նախ ապտակել, որից հետո կպչուն ժապավենով փակել է տուժողի բերանը, խալաթով կապել ձեռքերը, սրբիչի գործադրմամբ փակել շնչուղիները ու տուժողի կամքին հակառակ, բռնություն գործադրելով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ, որի ընթացքում խեղդամահ է արել նրան։

Դրանից անմիջապես հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մասամբ այրել է դիակն ու անկողնային պարագաները։

Ըստ դատական ակտի՝ տուժողի բռնաբարությամբ զուգորդված սպանելու համար առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը, թե քրեական գործի նախաքննության, և թե դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել:

Загружается новость ... "Лево"

Պատասխանելով առաջադրված հարցերին՝ ամբաստանյալը հայտնել է, որ ալկոհոլային հարբածության պատճառով չի հասկացել և չի գիտակցել իր գործողությունները, եթե հասկանար, այդպիսի բան չէր անի:

Ըստ դատական ակտի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալը ցուցմունքներ է տվել այն մասին, որ շուրջ մեկ տարի առաջ բաժանվել է կնոջից, ում հետ եղել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ: Համատեղ կյանքի ընթացքում երեխա չեն ունեցել և բաժանվել են անձնական խնդիրների` միմյանց չհասկանալու պատճառով:

Տուժողն իր հոր հորաքրոջ աղջիկն է: Նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ և օգտագործում բժշկի կողմից նշանակված դեղեր: Քանի որ վերջինս միայնակ էր ապրում, ինքը նրա տուն գնում-գալիս էր և զբաղվում նրա խնամքով` հետևելով, որ դեղերը ժամանակին խմի:

Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում երիտասարդը հայտնել է, որ դեպքի օրն իրենց հարևանի տանը փայտ ջարդելուց հետո համագյուղացիների հետ  օղի են օգտագործել: Նույն գիշերը  ժամը 01-02-ի սահմաններում հարբած վիճակում իրենց տանը հեռուստացույց դիտելիս իր մոտ առաջացել է սեռական ցանկություն: Որոշել է գնալ տուժողի տուն՝ տեսնելու, թե նա ինչպես է, և նրա համաձայնության դեպքում՝ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ:

Այդ նպատակով միայնակ գնացել է տուժողի տուն։ Հրելով տան դուռը՝ տեսել է, որ այն բաց է, և մտել է տուն: Տուժողն անկողնում պառկած է եղել: Նստելով նրա մահճակալին՝ հարցրել է, թե ինչպես է նա զգում իրեն: Նա պատասխանել է, որ իրեն լավ է զգում, միայն չի հասկանում, թե այդ ժամին ինչու է գնացել իր տուն: Ինքն ասել է, որ անհանգստանալու բան չկա:

Այնուհետև սենյակում ծխախոտ է ծխել, ապա տուժողին սեռական հարաբերություն ունենալու առաջարկ է արել, սակայն տուժողը զայրացել է, սեռական բնույթի հայհոյանք է տվել իր մահացած հոր հասցեին, ինչին ի պատասխան` տղամարդը մեկ անգամ ապտակել է նրան, որից հետո տուժողը սկսել է գոռգոռալ:

Դրանից հետո տղամարդը թափանցիկ կպչուն ժապավենով փակել է տուժողի բերանը` նպատակ ունենալով նրա հետ սեռական հարաբերություն ունենալ։ Խալաթով կապել է տուժողի ձեռքերը, իսկ ոտքերի մոտ գտնվող սրբիչը դնելով նրա բերանին՝ ուժեղ սեղմել է, և այդպես պահելով 5 րոպե՝ տեսել է, որ նա չի շարժվում և մահացել է, սրբիչը ետ է քաշել և նրա հետ մտել սեռական հարաբերության մեջ, որն ավարտելուց հետո պոկել է նրա բերանին կպցրած կպչուն ժապավենը, քանդել խալաթով կապված ձեռքերի կապը, սրբիչը դրել իր նախկին տեղում, ապա շրջելով դիակը՝ հետքերը թաքցնելու նպատակով իր մոտ եղած լուցկիով այրել է անկողինը։ Վառել է նաև հարևան սենյակի անկողինը, որպեսզի այրվի ամբողջ տունն ու դիակը:

Կայքի հաղորդմամբ, դրանից հետո տղամարդը գնացել է տուն, որտեղ մի քիչ մնալուց հետո անհանգստացել է, որոշել է դուրս գալ և տեսնել, թե ինչ եղավ: Գնալով տուժողի տան մոտ՝ տեսել է, որ տունը լցված է ծխով: Որպեսզի իր վրա ոչ ոք չկասկածի, զանգահարել է իր եղբորը, ապա օգնության կանչել նաև ընկերոջը՝ նրանց ասելով, որ պատահական  նկատել է, որ վառվում է տուժողի բնակարանը: Նրանց օգնությամբ սկսել են մարել հրդեհը և զանգահարել են նաև Հրշեջ-փրկարարական ծառայություն: Երբ ոստիկանները գնացել են դեպքի վայր, ինքը նրանց խոստովանել է, որ ինքն է սպանել տուժողին և հրկիզել բնակարանը: Զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ՝ այդ արարքները չէր կատարի:–0–