582.43
6.33
493.33
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

23–ամյա գյումրեցու նկատմամբ հայտարարվել է հետախուզում` համաքաղաքացու սպանության մեղադրանքով. հրապարակվել են դեպքի մանրամասները

18:22
18 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց և մահակի հարվածներից արյունահոսող մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, նույն քաղաքի 23-ամյա բնակիչը, տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր, որտեղ իրեն ծեծի ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է 35-ամյա տղամարդու հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել նրա ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

«Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:44
18 Հոկտեմբերի 2020
Հրդեհ՝ Երևանի Հալաբյան փողոցում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
20:18
11 Հոկտեմբերի 2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel–ն ու KIA–ն, կա տուժած
Խոշոր ավտովթար Երևանում.  բախվել են Opel–ն ու KIA–ն, վերջինս կողաշրջվել է, կա տուժած
19:08
09 Հոկտեմբերի 2020
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
Հայաստանում աղիքային ինֆեկցիա է, 73 մարդ վարակվել է
17:35
09 Հոկտեմբերի 2020
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց (ՎԻԴԵՈ)
Եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո... անաստվածների գործը. կադրեր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուց. ՎԻԴԵՈ
11:35
09 Հոկտեմբերի 2020
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, մեր հերոսներին. հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 26 զինծառայողների անունները
09:20
09 Հոկտեմբերի 2020
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
Ողբերգական ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին, 34–ամյա վարորդն ու 25–ամյա ուղևորը տեղում մահացել են
21:57
07 Հոկտեմբերի 2020
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
Մահացել է Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ վիրավորված Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցը
12:43
07 Հոկտեմբերի 2020
Ապարան-Հարթավան ավտոճանապարհի բախվել են «Mercedes»-ը և «Porsche Cayenne»-ը․ կա զոհ (ՖՈՏՈ)
Քուչակ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա վիրավոր և զոհ. ՖՈՏՈ
00:51
06 Հոկտեմբերի 2020
Շիրակի մարզի Աշոցք գյուղից ոչ հեռու երկրաշարժ է տեղի ունեցել
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Լոռու մարզի 3 գյուղերում
21:53
04 Հոկտեմբերի 2020
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն բերման է ենթարկել լրտեսության համար կասկածվող օտարերկրյա քաղաքացիների. ՎԻԴԵՈ
11:41
01 Հոկտեմբերի 2020
Բարձրաստիճան զինվորական պաշտոնյան ռազմական գաղտնի տեղեկություններ է փոխանցել ադրբեջանական հետախուզական ծառայություններին․ նրան կալանավորել են․ (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք․ ՎԻԴԵՈ
04:10
28 Սեպտեմբերի 2020
Հրազդան քաղաքի մոտակայքում մեքենա է այրվել․ 2 մարդ հոսպիտալացվել է
Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes» է այրվել․ 21-ամյա վարորդն ու 20-ամյա ուղևորը հոսպիտալացվել են