22–ամյա երևանցին բերման է ենթարկվել «դրիֆտ» անելու կասկածանքով

19.03.2025, 21:07
Երիտասարդը Mercedes–ով հանդերձ տեղափոխվել է բաժին
22–ամյա երևանցին բերման է ենթարկվել «դրիֆտ» անելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 19./Նովոստի–Արմենիա/․ Երևանի պարեկները մարտի 18-ի գիշերը Անդրանիկի փողոցում «դրիֆտ» կատարելու կասկածանքով ձերբակալել, և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին: