530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

22–ամյա երիտասարդը դանակահարել է 24–ամյա երիտասարդի գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ (ՎԻԴԵՈ)

13:42
02 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 22–ամյա երիտասարդը դանակահարել է 24–ամյա երիտասարդի Երևանի զբոսայգիներից մեկում գումարային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ։

Սեպտեմբերի 30-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Շենգավիթի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա մի երիտասարդ:

Օպերատիվ խումբը մեկնել թ հիվանդանոց: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ է ձեռնարկել, որոնց արդյունքում պարզվել են ոչ միայն էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

«Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, պարզել են, որ Մելիք Ադամյան փողոցի հարևանությամբ գտնվող զբոսայգում, գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժողին դանակահարել է Այգեստանի 9-րդ փողոցի 22-ամյա մի բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նույն օրը, ժամը 13.50-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով` իրավապահները Խորենացու փողոցում հայտնաբերել են կասկածվողին և բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ` դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին: