21-ամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել Թումանյանի այգում
16.02.2017,
13:17
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
«Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է սթրեսային վիճակում և փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-