20-ամյա երիտասարդը մտել է գյուղի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր
05.12.2024,
17:50
Երիտասարդը խոստովանել է կատարածը
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/. Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում դեկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ նոյեմբերի 17-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի մուտք են գործել Տեղ գյուղի տներից մեկն ու գողացել ոսկյա զարդեր, հայտնում են Ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության Սյունիքի և Արմավիրի մարզային վարչությունների ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները, համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ գողությունը կատարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 20-ամյա երիտասարդը:Հետագա միջոցառումներով նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Գորիսի բաժին, որտեղ խոստովանել է կատարածը:
20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գորիսի քննչական բաժին: