19–ամյա երևանցին կրակել է Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում և դանակահարել է մենեջերին

27.02.2023, 14:31
Արտակարգ պատահար է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում
19–ամյա երևանցին կրակել է Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում և դանակահարել է մենեջերին
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 26-ի կեսգիշերին մոտ 1-ին համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 36-ամյա մի երևանցի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Կենտրոնական բաժնից քրեական հետախույզներ մեկնեցին հիվանդանոց։

Загружается новость ... "Лево"

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզեցին, որ Հյուսիսային պողոտայի ժամանցի վայրերից մեկում միջադեպ էր եղել։ 19-ամյա մի երիտասարդ ակումբում ատրճանակից կրակել էր, ակումբի մենեջերն էլ միջամտել էր։ Վեճ էր սկսվել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակով խփել էր մենեջերին։

Ժամեր անց երիտասարդը հայտնաբերվել է ու ձերբակալվել է։ Նրա մոտ ատրճանակ ու ծալովի դանակ հայտնաբերվել են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–