19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատիկին. դաժան դեպք Մասիսում

20.10.2022, 13:26
19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատիկին. դաժան դեպք Մասիսում
19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատիկին. դաժան դեպք Մասիսում
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 19-ին, ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի մի բնակչուհի, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-