18–ամյա երիտասարդը բերման է ենթարկվել, ինչից հետո ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող ատրճանակը

14.03.2025, 15:31
Օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ 18–ամյա երիտասարդը զեն–զինամթերք և թմրամիջոց է պահում
18–ամյա երիտասարդը բերման է ենթարկվել, ինչից հետո ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող ատրճանակը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 13-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արագած զանգվածի շենքերից մեկի բնակիչը պահում է զենք-զինամթերք և թմրամիջոց, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նույն օրը, ժամը 22.15-ին, համայնքային ոստիկանները Արմավիրի մարզի պարեկների հետ Բաղրամյան փողոցում ձերբակալել և Վաղարշապատի բաժին են տեղափոխել 18-ամյա երիտասարդին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նա իր կողմից շահագործվեղ «ՎԱԶ-2107» մեքենայից ներկայացրել է ատրճանակ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: