18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից (ՎԻԴԵՈ)
04.06.2021,
13:05
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից.ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում գողության դեպք է բացահայտվել։
ՀՀ ոստիկանության հաղորդմամբ, մայիսի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակներից մեկի դրամարկղից մայիսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում գողություն էին արել։
«Ոստիկանները օպերատիվ հարցումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Շերամի փողոցի 18-ամյա մի բնակչուհի», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին և տվեց խոստովանական բացատրություն։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։–0–