16 բնակավայր մնացել է առանց ջուր ջրատարի հեղեղման հետևանքով․ «Վեոլիա ջուր» (ՎԻԴԵՈ
26.05.2024,
15:39
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, հայտնում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ։
Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ վարարումների հետեւանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը։