14–ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած

02.09.2024, 10:10
14–ամյա Հռիփսիմե Ավագյանը սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել
14–ամյա Հռիփսիմե Ավագյանը որոնվում է որպես անհետ կորած

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2010 թվականին ծնված Հռիփսիմե Ավագյանը, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Նա սեպտեմբերի 1-ի առավոտյան դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

Հռիփսիմե Ավագյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Հրազդանի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: