13–ամյա դպրոցականը մահացել է՝ դասամիջոցի ժամանակ խեղդվելով կարկանդակ ուտելիս
14.11.2025,
15:40
13–ամյա աշակերտը մահացել է՝ դասամիջոցի ժամանակ խեղդվելով կարկանդակ ուտելիս
ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կաբարդինո–Բալկարիայում 13–ամյա աշակերտը մահացել է՝ նախնական տվյալներով խեղդվելով կարկանդակ ուտելիս։
Դպրոցականը մահացել է Կաբարդինո–Բալկարիայի Ուրվանսկի շրջվում, նախնական տվյալներով՝ դասամիջոցի ժամանակ խեղդվելով կարկանդակ ուտելիս, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին։
«Այսօր առավոտյան Նարտկալա քաղաքի դպրոցներից մեկում, դասամիջոցի ժամանակ, դպրոցականը խեղդվել է կարկանդակից՝ փորձելով այն ուտել գրազի արդյունքում։ Նա հոսպիտալացվել է շտապ օգնության կողմից, սակայն մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը։
Տարածաշրջանային դատախազությունը հայտնել է, որ կազմակերպվել է ստուգում Նարտկալա քաղաքի №3 դպրոցի աշակերտի մահվան փաստի առթիվ։

