12–ամյա Մաքս Մելքոնյանը որոնվում է որպես անհետ կորած
12.10.2025,
00:15
12–ամյա Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս է եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 11-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս է եկել Երևան քաղաքի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։
Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

