10 հոգանոց արշավախումբը մոլորվել է Գեղարքունիքի անտառներում
21.08.2024,
09:53
10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ 10 հոգանոց արշավախումբը նախօրեին մոլորվել է Գեղարքունիքի անտառներում, հայտնում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Ժամը 17:11-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10 հոգուց բաղկացած արշավախումբը մոլորվել է Մարտունի և Գետիկ գյուղերին հարակից անտառում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն արշավախմբի անդամներին ուղեկցել են անվտանգ տարածք։

