525.36
7.42
476.73
+15
Եղանակը Երևանում
Հայ

1 զոհ, 4 վիրավոր. Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել (ՎԻԴԵՈ)

20:40
20 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, սեպտեմբերի 20-ին, ժամը 07:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Թալին-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Jetta»  (վարորդ` Արմեն Ո., ծնված 1971 թ.) և «Nissan Pathfinder» (վարորդ` Տիգրան Մ., ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները (Նելլի Հ., ծնված 1992 թ., Քաղցրիկ Ա., ծնված 1994 թ.) հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները Նելլի Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Քաղցրիկ Ա.-ի և Տիգրան Մ.-ի առողջական վիճակը՝ բավարար, իսկ «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Անահիտ Թ.-ի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Փրկարարները «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:–0–



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:37
13 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: