632.79
7.15
519.83
+24
Եղանակը Երևանում
Հայ

Զինված խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գտնվող անձանց խումբ է ձերբակալվել Երևանում. ԱԱԾ

20:36
22 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական և օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է խմբի անդամների հետ հանցավոր կապերի մեջ գնտվող անձանց խումբ, ովքեր աջակցել են նախկինում կատարված հանցանքներին և ներկայումս շարունակում են օժանդակել նախապատրաստվող նոր հանցագործություններին, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«Մասնավորապես, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը:

«Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո:

«Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նկատի ունենալով վերոնշյալը` Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:44
08 Հունիսի 2021
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
Երևանի մանկապարտեզներից մեկից 11 երեխա է հոսպիտալացվել
11:01
08 Հունիսի 2021
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է երկու սրբապատկերների մեջ Ճապոնիա ուղարկել խոշոր չափի մեթամֆետամին.ՎԻԴԵՈ
16:37
07 Հունիսի 2021
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
Լրատվական կայքի գրասենյակից գողություն է կատարվել, գողացել են գլխավոր խմբագրի պայուսակը
15:35
07 Հունիսի 2021
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով (ՎԻԴԵՈ)
Դաժան սպանություն Երևանում. 31–ամյա զարմիկը դանակահարել է 55–ամյա քեռուն մեքենա կայանելու հարցի շուրջ վեճի պատճառով.ՎԻԴԵՈ
12:01
07 Հունիսի 2021
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
«Հայփոստի» միջոցով ուղարկված առաքանու մեջ հայտնաբերվել են «մեֆեդրոն» և «α-PVP» տեսակի թմրամիջոցներ. ՊԵԿ–ի բացահայտումը.ՎԻԴԵՈ
15:14
06 Հունիսի 2021
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)
Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից.ՖՈՏՈ
20:47
04 Հունիսի 2021
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
Խոշոր ավտովթար Ջերմուկի մոտ. ԳԱԶ–ը ջարդուփշուր է եղել, վարորդի վիճակը ծանր է
14:52
04 Հունիսի 2021
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
Արարատի մարզում Opel–ը վրաերթի է ենթարկել 7–ամյա տղայի. նա հիվանդանոցում մահացել է
13:05
04 Հունիսի 2021
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից (ՎԻԴԵՈ)
18-ամյա աղջիկը գողություն է արել «Բարեկամություն» կայարանի գետնանցումի կրպակների դրամարկղերից.ՎԻԴԵՈ
17:37
03 Հունիսի 2021
24–ամյա տղամարդը խարդախությամբ ավտոմեքենաներ է հափշտակել, 20 մարդ տուժել է
24–ամյա տղամարդը խարդախությամբ ավտոմեքենաներ է հափշտակել, 20 մարդ տուժել է
15:59
03 Հունիսի 2021
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
Ձորից 47–ամյա տղամարդու դի է դուրս բերվել
15:04
03 Հունիսի 2021
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է
Շիրակի մարզում 49–ամյա վարորդը Mercedes–ով վրաերթի է ենթարկել քաղաքացու.վերջինս տեղում մահացել է