Զինված անձինք մուտք են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք` արձակելով անկանոն կրակոցներ

29.08.2018, 09:13
Ինքնաձիգով զինված անձինք մուտք են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք` արձակելով անկանոն կրակոցներ:
Զինված անձինք մուտք են գործել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք` արձակելով անկանոն կրակոցներ

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. 2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք, որի ժամանակ տանն են եղել Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները։

«Անվտանգության տեսախցիկների միջոցով նկատելով նրանց՝ Ա.Մկրտումյանը և նրա որդին դուրս են եկել բակ», –մFacebook–յան իր էջում հայտնում է ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նախնական տվյալներով՝ զինված անձանց կողմից ինքնաձիգից արձակվել են անկանոն կրակոցներ։

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը վնասազերծվել է և ձերբակալվել։

«ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակման և զենք, ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու ու պահելու դեպքի առթիվ», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–