531.95
7.48
476.32
+13
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 15-ամյա դպրոցականը դանակահարել է համադասարանցուն. հարուցվել է քրգործ

16:07
24 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի դպրոցներից մեկի աշակերտը՝ ծնված 2004թ., տեղեկանալով, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին իր համադասարանցին և նույն դպրոցի մեկ այլ աշակերտ դպրոցում դասամիջոցի ժամանակ վիճաբանել են և դրա վերաբերյալ դասերից հետո պարզաբանումներ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, վերը նշված աշակերտների և նրանց ընկերների հետ գնացել է Ֆ.Նանսենի անվան այգի: Նշված այգում վերջիններիս միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ 2004թ. ծնված դպրոցականը տաբատի հետևի գրպանից հանել է ծալովի դանակը և հարվածել համադասարանցու կրծքավանդակի աջակողմյան հատվածին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դանակը գցելով դեպքի վայրից քիչ հեռու՝ փախել է:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 15-ամյա տղային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար) մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:43
21 Հոկտեմբերի 2019
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել
Երևանի թաղամասերից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
15:20
21 Հոկտեմբերի 2019
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է
Ոսկետափ գյուղում 62–ամյա տղամարդը տանն անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել ու ժամեր անց մահացել է:
14:46
21 Հոկտեմբերի 2019
Երևանում 79-ամյա տղամարդը դանակահարել է որդուն
Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրը դանակահարել է որդուն:
13:03
21 Հոկտեմբերի 2019
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ (ՎԻԴԵՈ)
Մետրոյում ուղևորուհին ընկել է ռելսերի վրա գնացքի գալուց վայրկյաններ առաջ:
10:45
21 Հոկտեմբերի 2019
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում
Կրկին 3 զոհ և 1 վիրավոր. Շիրակում Suzuki–ն, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում:
23:46
20 Հոկտեմբերի 2019
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
23:33
20 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա (ՖՈՏՈ)
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա:
16:27
20 Հոկտեմբերի 2019
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու:
12:37
20 Հոկտեմբերի 2019
35-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել հարազատների գերեզմանում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել: