Երևանցին սպառնում է ինքնասպան լինել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով

17.01.2019, 10:23
Երևանցին սպառնում է ինքնասպան լինել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով. ահազանգ ԱԻՆ–ում։
Երևանցին սպառնում է ինքնասպան լինել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Գիշերը Երևանում ինքնասպանություն է կանխվել։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 17-ին, ժամը 01:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 81 շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ինքնասպանություն գործել, եթե հոգեբան չմոտենա իր հասցեով:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

«Պարզվել է, որ Ա. Ե.-ն գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–