Խոշոր վթար՝ Երևանում. բենզալցակայանի դիմաց մեքենաներ են բախվել

27.09.2024, 15:30
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
Խոշոր վթար՝ Երևանում. բենզալցակայանի դիմաց մեքենաներ են բախվել

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «CPS» բենզալցակայանի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 26-ամյա Վիկտորյա Մ.-ի վարած «BMW» մակնիշի և 22-ամյա Միսակ Մ.-ի վարած ոստիկանական համարանիշներով «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենաները:  

Բախման հետևանքով «ԳԱԶ 66»-ը կոտրել է «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակն ու ցուցանակները ու կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։