ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 03:20-ի սահմաններում, Արմավիր քաղաքի բնակիչ, 44-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Lexus GX մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, «ՇԵՆԱ» մթերային խանութի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Արմավիր քաղաքի բնակիչ, 42-ամյա Սերգեյ Դանիելյանին պատկանող Opel մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Opel-ի վարորդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:-0-