Վրաերթ Երևանում. հետիոտնը հիվանդանոցում մահացել է
12.10.2017,
10:15
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Լևոն Լազարյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում՝ շուկայի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:–0–

