ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 55-ամյա Մարտուն Եղիազարյանը Եղվարդի խճուղում իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ 60-ամյա Աիդա Սենեքերիմյանին և 56-ամյա Զառա Սարգսյանին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել «Արմենիա« բժշկական կենտրոն:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վրաերթի ենթարկվածները փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով, ու եթե վարորդը գերազանցած լիներ սահմանված արագությունը, հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենար:
«Արմենիա» բժշկական կենտրոնից shamshyan.com–ին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծանր կայուն վիճակում:–0–