ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում 77–ամյա Ստեփան Մարկոսյանի սպանության դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել:
Ինչպես ավելի վաղ
հայտնել էինք, այսօր Գյումրիում սպանություն է տեղի ունեցել։ Քաղաքի տներից մեկում հայտնաբերվել է 77–ամյա Ստեփան Մարկոսյանի դին` մարմնի ձախ թևատակի և սրտի հատվածում սուր կտրող-ծակող առարկայից ստացված վնասվածքներով։
Pastinfo տեղեկություններով, 77-ամյա Ստեփան Մարկոսյանը Գյումրիում ունեցել է մի բնակարան, որում վարձակալական հիմունքներով բնակվել է մի աղջիկ:
Մարկոսյանին պատկանող բնակարանում, որտեղ ապրել է այդ աղջիկը, ինչ-որ իր է անհետացել, և այդ հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել Մարկոսյանի և աղջկա ընկերոջ միջև:
Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ ավարտվել է տարեց տղամարդու սպանությամբ:
Կայքի հաղորդմամբ, տարեց տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է 23-ամյա երիտասարդ, ով տարեց տղամարդու բնակարանում վարձակալական հիմունքներով բնակվող աղջկա ընկերն է։–0–