ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:35-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ծակքար գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen Touareg մակնիշի և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում: Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3 մարդ տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Կայքի հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն էր, իսկ հիվանդանոց են տեղափոխվել վարորդն ու նրա անչափահաս որդին:–0–