Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Volkswagen–ն ու ՎԱԶ–ը, կա 5 վիրավոր
03.09.2021,
14:45
Սարսափելի ավտովթար Գեղարքունիքում. բախվել են Volkswagen–ն ու ՎԱԶ–ը, կա 5 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 09։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Volkswagen Golf և ВАЗ 21012 ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–