ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Загружается новость ... "Лево"
Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհին, Բալահովիտ գյուղի վարչական տարածքում, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գիրշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին, հաղորդում է shamshyan.com–ը։
Վրաերթի հետևանքով 2 տարեկան երեխան հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):