Ողբերգական դեպք Գյումրիում. 11–ամյա տղա է մահացել

04.10.2016, 13:56
11–ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ։
Ողբերգական դեպք Գյումրիում. 11–ամյա տղա է մահացել
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել երեքշաբթի Գյումրիում։

11–ամյա տղայի ինքնազգացողությունը վատացել է դասի ժամանակ։

«Երեխան դասի ժամանակ վատացել է, կանչել են շտապօգնության բրիգադ, և նա տեղափոխվել է մեր հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Տղան մահացել է սրտի կանգի հետևանքով», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը։ –0–