Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 74-ամյա Գ․ Հ․-ն է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպան է եղել՝ կամրջից ցած նետվելու միջոցով։
Մահացածի մարմինը փրկարարները պատգարակով մոտեցրել են դիատարին։
Դին տեղափոխելուց հետո հրշեջները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։