Ողբերգական ավտովթար Արարատի մարզում` զինվորական մեքենայի մասնակցությամբ
12.03.2016,
11:51
Նախօրեին` մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` մարտի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես հաղորդում է shamshyan.com կայքը, ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում` Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, բախվել են 24-ամյա Էմիլ Պետրոսյանի վարած Volkswagen Vento և ԼՂՀ ՊԲ հաշվեկշռում գրանցված Урал մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Volkswagen-ում հրդեհ է բռնկվել և այն վերածվել է մոխրակույտի: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորուհին, ով երիտասարդ աղջիկ էր, տեղում մահացել է, ևս 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Урал-ի վարորդի ինքնությունը։–0–

