437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. հայրը հայտնաբերել է 34-ամյա որդու դին (ՖՈՏՈ)

12:24
13 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի՝ «Թուրքի թաղամաս» կոչվող հատվածից դեպի Արմանիս գյուղ տանող ճանապարհի՝ «Անահիտ» հանգստյան տան հարևանությամբ գտնվող անտառում, ավտոմեքենա է գլորվել և կան կասկածներ, որ հնարավոր է՝ տուժած կամ տուժածներ լինեն։

Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենան, ավտոմեքենայից դուրս էլ հայտնաբերել են վարորդի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Զալինյանի դին։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան և մահացածին հայտնաբերել է հայրը, ով առավոտյան խոշոր եղջերավոր անասուններին տանում էր արածացնելու և նկատել է ավտոմեքենան, սակայն նրա մտքով չի անցել, որ մահացածըի որդին է։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, նաև, որ Ա. Զալինյանը անտառապահ էր։-0-

ДТП.jpg

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը